Հետևեք մեզ։

«Վրացական երազանքի» հանրային աջակցության վարկանիշը 60% է. Կոբախիձե

19:21, 02 հոկտեմբեր 2024
«Վրացական երազանքի» հանրային աջակցության վարկանիշը 60% է. Կոբախիձե

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցության վարկանիշը կազմում է 60%: Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, գրում է ՌԻԱ Նովոստին:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին: Կոբախիձեն նշել է, որ ընտրությունների ոչ լեգիտիմության մասին խոսակցությունները արմատական ընդդիմության փորձն են՝ արդարացնելու հնարավոր պարտությունը:

«Մեր վարկանիշն այսօր մոտ 60% է, և դա նրանց մոտ անհանգստություն է առաջացնում»,-ասել է Կոբախիձեն:

Վարչապետը նաև ընդգծել է, որ ընտրությունները կանցնեն հանգիստ և թափանցիկ, և դրանց լեգիտիմությունը կասկածի տակ դնելու որևէ հիմք չկա: Նրա կարծիքով` ոչ լեգիտիմության մասին հիշատակումներն ընդդիմության սովորական մարտավարությունն են, որը դատապարտված է ձախողման: