Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն անօրինական և բարոյական տեսանկյունից անընդունելի է համարել Կիևի կողմից Ուկրաինայի կանոնիկ ուղղափառ եկեղեցու գործունեության արգելքը:
Այս մասին ասված է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին ուղղված նրա նամակում։ Նամակի տեքստը հրապարակվել է Ռուս Ուղղափառ եկեղեցու կայքում:
Արամ Ա–ն նաև ընդգծել է, որ Հայ առաքելական եկեղեցին աղոթքով և մտովի Ռուսական եկեղեցու, նրա պատրիարքի և հավատացյալ ժողովրդի հետ է: