Հետևեք մեզ։

Իրավապահ կոչվածները տարբեր հալածանքների էին ենթարկում մեր շարժման երիտասարդներին. Բագրատ Սրբազան

19:31, 02 հոկտեմբեր 2024
Իրավապահ կոչվածները տարբեր հալածանքների էին ենթարկում մեր շարժման երիտասարդներին. Բագրատ Սրբազան

«Երեկ,  գիշերվանից սկսած իրավապահ կոչվածները տարբեր հալածանքների էին ենթարկում մեր շարժման երիտասարդներին, այսօր էլ փողոցից առանց պատճառի կալանել, տարել են այն մեքենան, որի վրա դրված էին մեր երաժշտության սարքերը»,- Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց  Բագրատ Սրբազանը։


Դիտարկմանը, որ այսօր ԱԱԾ–ը հայտարարություն էր տարածել և կոչ արել հավաքի մասնակիցներին զերծ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց, Բագրատ Սրբազանն ասաց.

«Այդ հայտարարությունն ամբողջությամբ վերաբերում է այսօրվա իշխանությունների հակասահմանադրական, հակապետական գործունեությանը։ Վերջապես ԱԱԾ–ը կարողացավ ուժ գտնել իր մեջ և այդ հայտարարությունն անել։ Մինչև հիմա ազգային անվտանգությունը պետք է ձերբակալած լիներ այդ մարդկանց»։ 


Անդրադառնալով Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հավաքին, Սրբազանը նշեց, որ քանի գոյություն ունի այս չարիքի իշխանությունը, իրենց պայքարը շարունակվելու է։

«Թե ինչքան կտևի դա, կախված է նրանից թե որքան արդյունավետ կգործենք մենք և ինչ կերպով կհասնենք մեր նպատակին»,- ասաց Սրբազանը: