Հետևեք մեզ։

Հորդանանը հայտարարել է, որ թույլ չի տա՝ երկիրը ռազմադաշտի վերածվի

19:34, 02 հոկտեմբեր 2024
Հորդանանը հայտարարել է, որ թույլ չի տա՝ երկիրը ռազմադաշտի վերածվի

Հորդանանի կառավարությունը հայտարարել է, որ թույլ չի տա, որ երկիրը ռազմադաշտի վերածվի, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը։

 

«Հորդանանի և հորդանանցիների պաշտպանությունը մեր առաջնային պարտականությունն է»,- տեղական լրատվամիջոցներին տված ասուլիսի ժամանակ հայտարարել է կառավարության խոսնակ Մոհամմադ Մոմանին:

 

Նրա խոսքերը հնչել են Իսրայելի ուղղությամբ Իրանի կողմից հրթիռներ արձակելուց հետո: Հորդանանը փակել է իր օդային տարածքը:

 

Մոմանին, ով նաև կառավարական կապի նախարարն է, հավելել է, որ հրթիռների մի մասն ընկել է թագավորության տարբեր շրջաններում, ինչի հետևանքով երեք մարդ թեթև վնասվածքներ է ստացել։

 

Միևնույն ժամանակ, թագավորության հանրային անվտանգության վարչությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ «Հորդանանի թագավորական օդուժը և հակաօդային պաշտպանության համակարգերը արձագանքել են Հորդանանի օդային տարածք ներխուժած մի քանի հրթիռների և անօդաչու թռչող սարքերին»: