«Եթե նույնիսկ փողոցում միայն մեկ մարդ մնա, պայքարը շարունակվելու է»,- այսօր կայանալիք հանրահավաքից առաջ լրագրողներին ասաց Բագրատ սրբազանը, պատասխանելով հարցին, թե ինչ կանեն, եթե հրապարակում շատ մարդ չհավաքվի:
Անդրադառնալով իշխանությունների տարբեր մեկնաբանություններին «Սրբազան պայքարի» մասին՝ Բագրատ սրբազանը նշեց. «Ես կարող եմ ֆիզիկապես մնալ փողոցում, իսկ նրանք ծնվել են փողոցում ու հոգեպես էլ այնտեղ են մնացել: Փողոցային խուլիգանների ասածը ոչ մի նշանակություն չունի։ Նրանք ավելի լավ է պատասխան տան իրենց տերերին՝ Ալիևին ու Էրդողանին»:
Նա հավելեց, որ շարժման անդամները վճռական են և պատրաստ են բերել այս շարժումը տրամաբանական եզրահանգման: