Հետևեք մեզ։

Դամասկոսը հարվածի տակ, կան զոհեր

19:48, 02 հոկտեմբեր 2024
Դամասկոսը հարվածի տակ, կան զոհեր

Դամասկոսում բնակելի տան վրա հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս մի քանիսը տուժել են, հաղորդում է Sham FM ռադիոկայանը:

«Նախնական տվյալներով՝ Դամասկոսի շքեղ առանձնատների թաղամասի եռահարկ տանը հասցված հարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ, մի քանիսը վիրավորվել են», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ենթադրաբար, խոսքը իսրայելական հարվածի մասին է։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ի գիշերն Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Դամասկոսին, որի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 9-ը վիրավորվել են: