Հետևեք մեզ։

Մոռացեք անզորության բոլոր զգացումները, մտածեք հաղթանակի մասին. Բագրատ Սրբազան

20:45, 02 հոկտեմբեր 2024
Մոռացեք անզորության բոլոր զգացումները, մտածեք հաղթանակի մասին. Բագրատ Սրբազան

«Մեր դիմաց ծանր իրադարձություններ ու սպասումներ են, դավաճանական նոր ծրագրեր, հայրենահանձնման դիվական նոր պլանավորումներ»։

«Այս պայքարում կհաղթի նա, ով համառ է, աննահանջ է և հետևողական։ Եվ դարձյալ պետք է կրկնեմ՝ մի՛ մտածեք հնարավոր ու անհնարի մասին, մտածե՛ք ու գործե՛ք անհրաժեշտ ու ոչ անհրաժեշտ լինելու մասին։ Անհրաժեշտ է այս պայքարը, անհրաժեշտ է այս շարժումը, անհրաժեշտ է մեր երկրի ազատագրման համար, ու սա պետք է հասնի բոլորի մտքին»։

 

«Ես ձեզ երբեք մենակ չեմ թողել ու չեմ թողնելու։ Զինվեք հավատքով, համբերությամբ ու պայքարի կամքով։ Մոռացեք անզորության բոլոր զգացումները, մտածեք հաղթանակի մասին։ Դիմում եմ քաղաքական գործիչներին՝ դուրս եկեք սովորական ապրելու կարգավիճակից։ Մեզ ընդհանրական համախմբում է անհրաժեշտ։ Գործել, գործել ու միայն գործել՝ առանց որևէ շահերի»,- ասել է Բագրատ Սրբազանը՝ այսօրվա հանրահավաքում։