Հետևեք մեզ։

Մարտակերտի շրջանում ուժեղ կարկուտ է տեղացել, սկսվելու են վնասների գնահատման աշխատանքներ․ պետնախարար (լուսանկարներ)

21:39, 30 ապրիլ 2023
Մարտակերտի շրջանում ուժեղ կարկուտ է տեղացել, սկսվելու են վնասների գնահատման աշխատանքներ․ պետնախարար (լուսանկարներ)
Այսօր Մարտակերտի շրջանում ուժեղ կարկուտ է տեղացել: Տարածքային կառավարման մարմնի և պետական լիազոր մարմինների կողմից վաղվանից սկսվելու են բնակիչներին պատճառված վնասների գնահատման աշխատանքները: Պետությունը ձեռնարկելու է բոլոր հնարավոր միջոցները մեր քաղաքացիների առջև բնական աղետի հարուցած խնդիրները մեղմելու ուղղությամբ:
 
 
Այս մասին գրառում է արել Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

 
«Արցախը Հայաստանին կապող ճանապարհի արգելափակման հետևանքով արցախցին բազմաթիվ զրկանքներ է կրել: Դրանցից են նաև այսպիսի իրավիճակները, երբ այս կամ այն արհավիրքին համատեղ ուժերով արձագանքելու և հետևանքները մեղմելու գործում քաղաքացիների ու պետական մարմինների առջև ծագում են բազմաթիվ խնդիրներ, քանի որ արգելափակված են անհրաժեշտ պարագաները Արցախ հասցնելու հնարավորությունները:
 
Երբ բնական աղետներից հետո աշխարհի նույնիսկ ինքնաբավ երկրները աջակցություն են ստանում հարևան երկրներից, Արցախը երևի միակն է, որը դիտավորությամբ մեկուսացված է աշխարհից նույնիսկ հումանիտար հարցերում»,-գրել է Ներսիսյանը։