Հետևեք մեզ։

Հանրային հեռուստաընկերությունը հայտարություն է տարածել Բագրատ Սրբազանի հայտարարության ու երթի վերաբերյալ

21:32, 02 հոկտեմբեր 2024
Հանրային հեռուստաընկերությունը հայտարություն է տարածել Բագրատ Սրբազանի հայտարարության ու երթի վերաբերյալ

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարությունը է տարածել, որում ասվում է.


«Քիչ առաջ` Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ, Բագրատ Գալստանյանը հայտարարել է, որ երթով շարժվում են Հանրային հեռուստաընկերություն` ուղիղ եթերի պահանջով։ 

 

Շարժման մեկնարկից ի վեր Հանրային հեռուստաընկերությունը բազմիցս հրավեր է ուղարկել շարժման առաջնորդներին և հիմնականում ստացել մերժում։ Նրանք, ովքեր չեն հրաժարվել հարցազրույցից, հյուրընկալվել են մեր եթերում։ 

 

Ինչպես նախկինում, հիմա էլ` Հանրային հեռուստաընկերությունը հավատարիմ է իր առաքելությանը, և հրավերն ուժի մեջ է։ Մենք պատրաստ ենք ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ Գալստանյանին կամ շարժման առաջնորդներից որևէ մեկին»: