Հետևեք մեզ։

Զախարովան չի տեսել Ադրբեջանի պաշտոնյաների ոչ մի հայտարարություն այն մասին, թե ՀԱՊԿ-ը սպառնում է այդ պետության անվտանգությանը

21:54, 02 հոկտեմբեր 2024
Զախարովան չի տեսել Ադրբեջանի պաշտոնյաների ոչ մի հայտարարություն այն մասին, թե ՀԱՊԿ-ը սպառնում է այդ պետության անվտանգությանը
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Արևմուտքը փորձում է Հարավային Կովկասի երկրներին ներքաշել ռազմական դաշինքների մեջ, իսկ ԵՄ-ն ընդհանրապես վերցրել է ռազմականացման ուղեգիծ:
 
 
ՀԱՊԿ-ը, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, ուղղված չէ որևէ մեկի դեմ, և Հիքմեթ Հաջիևի արտահայտությունները չեն կարող վերաբերել կազմակերպությանը:
 
 
Այս մասին այսօր անցկացված ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
 
 
Ավելի վաղ Հաջիևը հայտարարել էր, որ «Հայաստանի համար լավագույն լուծումը կլիներ չեզոքությունը, այլ ոչ թե Ադրբեջանի անվտանգությանը սպառնացող ռազմական դաշինքները»:
 
 
Զախարովան նշել է, որ չի տեսել Ադրբեջանի պաշտոնյաների ոչ մի հայտարարություն այն մասին, թե ՀԱՊԿ-ը սպառնում է այդ պետության անվտանգությանը: