Նոր իմացա, որ Սրբազանը գալիս է Հանրային` ուղիղ եթերի պահանջով։ Երևի վերջինս տեղյակ չէ, որ շարժման առաջին օրվանից մենք նրա համակիրներին և համախոհներին գրեթե ամեն օր եթեր ենք հրավիրել։ Հիմա էլ եթերը բաց է, գրել է հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը:
«Ցավոք, զգալի մասը մերժել են։ Իսկ նրանք, ովքեր համաձայնել են, եղել են Հանրայինի եթերում` առանց մի բառ կրճատելու»,- հավելել է նա:
Ի դեպ, Սրբազան պայքարի մասնակիցները տեղեկացնում են, որ ոստիկանությունը շարունակում է ուժեր կենտրոնացնել Հանրային հեռուստաընկերության մոտ։
Հիմա էլ եթերը բաց է. հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյան
22:22, 02 հոկտեմբեր 2024