Հետևեք մեզ։

Թեհրանը սպառնում է հզոր պատասխան տալ Իսրայելին՝ հարձակման դեպքում

22:36, 02 հոկտեմբեր 2024
Թեհրանը սպառնում է հզոր պատասխան տալ Իսրայելին՝ հարձակման դեպքում

Թեհրանը պատրաստ է ավելի հզոր պատասխան տալ Իսրայելին, եթե Թել Ավիվը հանկարծ Իրանի վրա հարձակում ձեռնարկի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝  Կատարի էմիրի հետ բանակցություններից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ: Փեզեշքիանը Կատար էր ժամանել պաշտոնական այցով։

«Մենք ավելի ուժեղ և կոշտ պատասխան կտանք, եթե Իսրայելը մեզ պատասխանի»,- ասել է Փեզեշքիանը։

Նրա խոսքով` տարածաշրջանում անվտանգության ապակայունացումը չի բխում եվրոպացիների և ԱՄՆ-ի շահերից, իսկ «այն, ինչ անում է սիոնիստական միությունը, ընդլայնում է բռնության շրջանակը»։


Հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին։ Առնվազն 400 բալիստիկ հրթիռ է արձակվել իսրայելական ռազմական օբյեկտների ուղղությամբ։

Իսրայելական «9» հեռուստաալիքը, հղում անելով ՑԱԽԱԼ-ին հայտնել է, որ հրթիռային գրոհը հետևանքներ է ունենալու։ ԻՀՊԿ-ն այդ դեպքում ավերիչ պատասխան է խոստացել։