Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Էսմայիլ Բաղային նշանակել է Իրանի արտաքին գործերի նախարարության նոր խոսնակ, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Չորեքշաբթի հրապարակված հրամանագրով Արաղչին երկարամյա դիվանագետ Էսմայիլ Բաղային նշանակել է Իրանի արտաքին գործերի նախարարության նոր խոսնակ, որը փոխարինել է այդ պաշտոնը վերջին ավելի քան երեք տարին զբաղեցրած Նասեր Քանանիին:
Բաղային նախկինում զբաղեցրել է Իրանի դեսպանի, ինչպես նաև Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում մշտական ներկայացուցչի պաշտոնները: