ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չի բացառել, որ դաշինքի զենքերը կարող են օգտագործվել ռուսական տարածքում գտնվող թիրախների դեմ հարվածներ հասցնելու համար: Սակայն, իր խոսքով, այդ որոշումը պետք է կայացնի յուրաքանչյուր անդամ պետություն առանձին:
«Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք, և այն չի սահմանափակվում միայն սահմաններով, բայց դա որոշելու եմ ես չէմ, դաշինքի յուրաքանչյուր երկիր պետք է ինքնուրույն որոշի»,- նշել է Ռյուտենը իր առաջին ասուլիսի ընթացքում, որը կայացավ Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։