Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով մոտ 1.2 միլիոն լիբանանցի ստիպված է եղել լքել իրենց տները, ինչը դարձել է երկրի պատմության մեջ ամենամեծ արտագաղթը:
«Տեղահանվածների թիվը հասնում է մոտ 1.2 միլիոնի», - հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով Միքաթիին։