«Հատուկ պահպանված օբյեկտ է, մեր ծառայությունն ենք իրականացնում»,- ասել է ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։
Դիտարկմանը, թե 2018 թվականին հանրային ռադիոն արդյոք հատուկ պահպանման օբյեկտ չէր, որ ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դուռը կոտրեցին եւ ներս մտան, ոստիկանապետն ասաց, որ պետք չէ համեմատել:
Նշենք, որ այն ժամանակ Արամ Հովհանիսյանը Կենտրոն վարչական շրջանի ոստիկանապետն էր:
Ոստիկանապետը հայտարարեց նաև, որ չի մեկնաբանում ԱԱԾ-ի տարածած հայտարարությունը հնարավոր ռիսկերի մասին։