Հետևեք մեզ։

Ոստիկանապետը հորդորեց չհամեմատել Բագրատ Սրբազանի Հանրային ՀԸ գնալը 2018-ին Փաշինյանի՝ Հանրային ռադիոյի դռները կոտրելու և շենք մտնելու հետ

23:16, 02 հոկտեմբեր 2024
Ոստիկանապետը հորդորեց չհամեմատել Բագրատ Սրբազանի Հանրային ՀԸ գնալը 2018-ին Փաշինյանի՝ Հանրային ռադիոյի դռները կոտրելու և շենք մտնելու հետ

Հանրային հեռուստատեսությունը հատուկ պահպանվող օբեկտ է: Այս մասին ասել է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի ֆոնին Հանրային ՀԸ-ի դիմաց մեծաթիվ ոստիկանների կուտակմանը։

 

Հարցին, թե ինչո՞ւ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանն էր մտնում Հանրային ռադիո, չեն պահպանել այն,  Հովհաննիսյանը պատասխանել է․ «Մի համեմատեք էլի, ինչո՞ւ եք համեմատում… Ոչ մեկին օրենք խախտել չի կարելի։ Չենք թողնի նրանց մուտք գործել, իսկ 2018 թվականին ոստիկան չկար այդ հատվածում։ Չգիտեմ՝ դուռը ջարդել, մտնելու համար ինչ պատիժ էր տրվել Նիկոլ Փաշինյանին, չեմ հիշում»,- ասել է Հովհաննիսյանը։