Մենք եկել ենք ո՛չ դուռ կոտրելու, ո՛չ պատ քանդելու։ Մենք պահանջում ենք ուղիղ եթեր՝ ժողովրդին դիմելու համար։ Այս մասին հայտարարել է երթն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը
«Մենք ուղիղ եթեր ենք ուզում այս ստի որջից, որն ամբողջ ժամանակամիջոցում ծառայել է միայն ՔՊ-ին։
Կոչով դիմում եմ Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը, որ մեկ ժամվա ընթացքում հանդիպեն մեր ներկայացուցիչների հետ և քննարկեն ուղիղ եթերի պայմանները»,-ասել է նա։