Այս պահին Բագրատ Սրբազանը մուտք է գործել Հանրային Հեռուստաընկերություն։
Նշենք, որ Բագրատ Սրբազանը համաձայնել է Հանրային ՀԸ-ով հանդես գալ 25 րոպեանոց ուղերձով և կարճ հարցազրույց տալ։
Նրա հետ Հանրային հեռուստաընկերություն կմտնեն Գառնիկ Դանիելյանը, Էդգար Ղազարյանը և Կարեն Բեքարյանը։
Նշենք, որ Սրբազանը պահանջում էր Հանրային ՀԸ-ի ուղիղ եթերով իրեն ուղերձ հղելու հնարավորություն տալ, Հանրային ՀԸ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանն էլ առաջարկեց հարցազրույց տալ և այդ ընթացքում հնչեցնել ուղերձը։