Իրանը թշնամի կհամարի ցանկացած երկրի, որը թույլ կտա Իսրայելին օգտագործել իր օդային տարածքը։
Այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին։
Նա ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունն իր դիրքորոշումը փոխանցել է այլ երկրներին։
Նախարարն ասել է, որ հույս ունի, որ ոչ մի երկիր Իսրայելի համար նման հնարավորություն չի ստեղծի Իրանի վրա հարձակվելու համար։