Հետևեք մեզ։

COP29-ը հենց վերջանա, շատ ռեալ է, որ կլինի․ Արթուր Խաչատրյանը՝ պատերազմի մասին

11:14, 03 հոկտեմբեր 2024
COP29-ը հենց վերջանա, շատ ռեալ է, որ կլինի․ Արթուր Խաչատրյանը՝ պատերազմի մասին

 

Նիկոլ Փաշինյանը ուզում է կոռեկտ լինել Ալիևի նկատմամբ, ում իր խմբակցության պատգամավորներից մեկը էքսկրեմենտներ էր կերակրում, բայց կոռեկտ չի սեփական ժողովրդի նկատմամբ։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Եթե ինքը պատրաստվում էր Արցախյան հակամարտության խաղաղության պայմանագիրը ստորագրել ժողովրդի համաձայնությունը ստանալուց հետո, չէր մտածո՞ւմ, որ իր ընկեր Ալիևը այն ժամանակ էլ կարող էր նեղանալ»,- ասաց Խաչատրյանը։

Ըստ պատգամավորի՝ հայ ժողովրդից գաղտնի է պահվում խաղաղության պայմանագրի բովանդակությունը։

«Իրենց բանակցությունները բերեցին Արցախի շուրջ բանակցությունների վիժեցմանն ու պատերազմի, հիմա էլ իրենք են խոստովանում, որ պատերազմը կարող է սկսվել։ COP29-ը հենց վերջանա, շատ ռեալ է, որ դա կլինի։ Ադրբեջանը գնալով ավելի է լկտիանում։ Այս մի քանի օրվա ընթացքում նոր պահաջներ է առաջադրում»,- նշել է պատգամավորը։