Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու կարիք չկա։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ խոսելով այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ավելի շատ բան գիտի, քան իրավապահ մարմինները, և պատասխանելով հարցին՝ կարող է այդ հայտարարությունը նրան հարցաքննելու հիմք հանդիսանալ։
«Նա պատերազմի ընթացքում գերագույն գլխավոր հրամանատարն է եղել, տիրապետում է բազմաթիվ ինֆորմացիաների, որոնց մի մասը կարող են դատնալ քրեական գործեր, մյուս մասն էլ կարող է չդառնալ քրեական գործեր, սակայն ունենալ խնդիրներ, որոնք ընդհանուր պատկերի մեջ թույլ են տալիս մեզ գալ քաղաքական եզրահանգումների։
Ընկալումը, որ վարչապետն ասել է այն տրամաբանության մեջ, որ «ես բաներ գիտեմ, որ իրավապահները չգիտեն», սխալ ընկալում է»,- ասել է պատգամավորը։