Ես գոհ եմ Գրիգոր Մինասյանի աշխատանքից, դրական եմ գնահատում նրա աշխատանքը․ Բադասյան
Ես գոհ եմ Գրիգոր Մինասյանի աշխատանքից, դրական եմ գնահատում նրա աշխատանքից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նա նշել է՝ Մինասյանի գործունեության ընթացքում բազմաթիվ դրական տեղաշարժեր են եղել։
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ՔՊ-ական պատգամավորների կողմից Մինասյանի դեմ ստորագրահավաքի կազմակերպումը, ՊԵԿ նախագահը պատասխանեց․
«Չեմ կարծում, թե որևէ կերպ իրավասու եմ մեկնաբանել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների գործողությունները»։