Այսուհետև մարզային նշանակության պրենատալ սքրինինգի անվճար ծառայություն կգործի նաև Տավուշի մարզում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Անկախ ռիսկի գործոնների առկայությունից` մարզի բոլոր հղիների նախածննդյան հսկողության ընթացքում կիրականացվի հղիության սքրինինգ հետազոտություն, որը կընդգրկի բիոքիմիական սկրինինգ և էքսպերտային դասի ուլտրաձայնային հետազոտություն:
Ծրագիրը կնպաստի պտղի զարգացման արատների, գենետիկական հիվանդությունների և միջամտության կարիք ունեցող այլ դեպքերի վաղ հայտնաբերմանը, ինչի արդյունքում հնարավոր կլինի մշակել հղիության անհատական վարման պլան, կանխատեսել ելքերը, անհրաժեշտության դեպքում` երեխայի ծնվելուց հետո իրականացնել բուժական միջոցառումներ:
Փորձարարական ծրագրի մեկնարկը տրվել է Շիրակի մարզից:
Պրենատալ սքրինինգի անվճար ծառայություն կգործի նաև Տավուշի մարզում․ ԱՆ
11:20, 03 հոկտեմբեր 2024