Հետևեք մեզ։

Անհետացել է Լյուբով Ուսպենսկայայի դուստրը

13:46, 03 հոկտեմբեր 2024
Անհետացել է Լյուբով Ուսպենսկայայի դուստրը

Երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի դուստրը՝ Տատյանա Պլաքսինան, անհետացել է: Այս մասին հայտարարել է արտիստի մամուլի քարտուղարը։

Նրա խոսքով՝ Պլաքսինան անհետացել է մոտ մեկ շաբաթ առաջ՝ Մոսկվայում։ Ուսպենսկայան և նրա շրջապատը կապում են աղջկա անհետացումը նրա գործունեության հետ։

«Տանյան անհետացել է: Մենք դա կապում ենք նրա ուղևորությունների հետ։ Նա անհետացել է Մոսկվայում, մենք չգիտենք, թե որտեղ է նա հիմա»,- ասել է Ուսպենսկայայի մամուլի քարտուղարը։


Երգիչ Նիկոլայ Բասկովը ինստագրամյան իր էջում Ուսպենսկայայի անունից կոչ է հրապարակել.

«Ես հենց նոր եմ եկել Բաքվից, աղջիկս՝ Տանյան անհետացել է։ Ես չեմ կարողանում գտնել նրան: Նրա հեռախոսները մնացել են տանը, ես վախենում եմ, չգիտեմ՝ ինչ է եղել»,- ասել է երգչուհին։

 

Տատյանա Պլաքսինան Ուսպենսկայայի դուստրն է գործարար Ալեքսանդր Պլաքսինի հետ չորրորդ ամուսնությունից: Նա ծնվել է 1989 թվականին ԱՄՆ-ում։

 

2018 թվականին Տատյանա Պլաքսինան վթարի է ենթարկվել, որի ժամանակ նա կոտրել է ծնոտը և կորցրել հինգ ատամ։ Ավելի ուշ Ուսպենսկայան պատմել է, որ իր դուստրն անցել է դժվարին վերականգնողական փուլ և թմրանյութերի հետ կապված խնդիրներ ուներ։

 

2022 թվականին Տատյանա Պլաքսինան սկսել է երգչուհու իր կարիերան։ Նոյեմբերին նա հրապարակել է իր դեբյուտային «Miracle» երգի տեսահոլովակը: Արտիստը հանդես է գալիս Pacha TATI բեմական անունով։