Հետևեք մեզ։

Դավթաշենում քաղաքացին անհայտ հանգամանքներում հատել է 45 բարդի

13:02, 03 հոկտեմբեր 2024
Դավթաշենում քաղաքացին անհայտ հանգամանքներում հատել է 45 բարդի
Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը։
 
 
«Դեպքի առնչությամբ ահազանգը ստանալուց հետո տեղում են եղել վարչական շրջանի ղեկավարն և աշխատակազմի անդամները, Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի ղեկավարն ու աշխատակիցները, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ինչի արդյունքում կանխվել է հետագա ծառահատումը։
 
 
Դեպքի առնչությամբ երկու անձ տեղափոխվել է ոստիկանության բաժին»,- գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները