ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պաշտոնական այցով ժամանել է Կիև, հայտնում է France Press-ը։
«ՆԱՏՕ-ի նոր ղեկավար Մարկ Ռյուտեն այցելել է Կիև»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երեքշաբթի Յենս Ստոլտենբերգը կազմակերպության գլխավոր քարտուղարի լիազորությունները փոխանցել է Ռյուտեին՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ Բրյուսելում։