Հետևեք մեզ։

Լույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում նահատակված Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը

13:28, 03 հոկտեմբեր 2024
Լույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում նահատակված Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը
Տավուշի մարզպետի աշխատակազմի մի քանի աշխատակիցներ այցելել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված տավուշցի զինծառայող Վարուժան Սաղումյանի ընտանիքին, որտեղ լույս աշխարհ են եկել հերոսի երկվորյակ քույրերը` Աննան եւ Մարիամը։
 
 
Վարուժան Արմանի Սաղումյանը ծնվել է 2002 թ.-ի մայիսի 7-ին, Բերդ համայնքի Տավուշ գյուղում։ Սովորել է Տավուշի միջն. դպրոցում, այնուհետև ընդունվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։
 
 
2020թ.-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության` Արցախի Հանրապետության զորամասերից մեկում։ Առաջին իսկ օրվանից մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին` տարբեր ճակատներում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները