Հետևեք մեզ։

Տուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում. ՆԳՆ-ն հիշեցնում է

17:15, 03 հոկտեմբեր 2024
Տուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում. ՆԳՆ-ն հիշեցնում է

ՆԳ նախարարության օրենսդրական բարեփոխումների արդյունքում ապրիլի 5-ից գործում է տուգանքը 15-օրյա ժամկետում վճարման դեպքում 30 տոկոս նվազ կիրառման բոնուսային բաղադրիչը։

Լինում են դեպքեր, երբ որոշ քաղաքացիներ արձանագրված իրավախախտման գործով կայացված տուգանքի որոշումը վերադասության կարգով բողոքարկելով՝ չբեկանման դեպքում այն վճարում են 30 տոկոս նվազ:

Իսկ որոշ դեպքերում նվազեցված վճարելով տուգանքը՝բողոքարկում են որոշումը, որի չբեկանման դեպքում վճարման պարտավորությունը համարվում է չկատարված։

Հիշեցնենք, որ տուգանքի որոշման ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում ի սկզբանե նշանակված տուգանքը նվազում է 30 տոկոսով՝ բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի։
Հարգելի՛ քաղաքացիներ, 30 տոկոս բոնուսային բաղադրիչը տուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում չի գործում։