Հետևեք մեզ։

Ավտովթար՝ Արցախի պողոտայի և Էրեբունու փողոցի խաչմերուկի մոտակայքում. 2 տուժած հոսպիտալացվել են

15:36, 03 հոկտեմբեր 2024
Ավտովթար՝ Արցախի պողոտայի և Էրեբունու փողոցի խաչմերուկի մոտակայքում. 2 տուժած հոսպիտալացվել են

 

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Էրեբունու փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Մ․ Մ․), «Mazda» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Mazda» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները