Հետևեք մեզ։

Ադրբեջանի հետ համատեղ կանխվել է ռուս դիվանագետի նկատմամբ սադրանքը. Նարիշկին

17:49, 03 հոկտեմբեր 2024
Ադրբեջանի հետ համատեղ կանխվել է ռուս դիվանագետի նկատմամբ սադրանքը. Նարիշկին

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ վերջերս Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համատեղ ջանքերով հնարավոր է եղել կանխել ամերիկացիների կողմից ռուս դիվանագետների դեմ սադրիչ սպառնալիքը։

 

Նարիշկինը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ սադրանք և ում առնչությամբ։

 

«Մեր առջեւ ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքներն են՝ պայքարը միջազգային ահաբեկչության, անօրինական միգրացիայի, թմրանյութերի մաքսանենգության եւ որոշ կառույցների դիվերսիոն գործունեության դեմ»,- ասել է Նարիշկինը։