Իսրայելի զինված ուժերը գործում են Լիբանանի տարածքում Վաշինգտոնի լիակատար աջակցությամբ, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Լիբանանի դեսպան Շաուկի Բու Նասսարը։
«ՄԱԿ-ի և լիբանանյան բանակի կողմից պաշտոնապես արձանագրվել է, որ Իսրայելը կատարել է ավելի քան 35 հազար խախտում Լիբանանի օդային տարածքի, ցամաքի և տարածքային ջրերի նկատմամբ», - նշել է դիվանագետը։
«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Իսրայելը հարգանք չի տածում ո՛չ ՄԱԿ-ի բանաձևի, ո՛չ էլ միջազգային իրավունքի նկատմամբ: Եվ, ցավոք, նա անում է դա ԱՄՆ-ի լիակատար աջակցությամբ: Հենց Վաշինգտոնի շնորհիվ է, որ նրանք իրենց զգում են միջազգային իրավունքից և ՄԱԿ-ի կանոնադրությունից վեր», - ընդգծել է Ռուսաստանում Լիբանանի դեսպանը: