Հետևեք մեզ։

Ֆինանսական աջակցություն կտրվի 23 անհայտ կորածի ընտանիքի

16:03, 03 հոկտեմբեր 2024
Ֆինանսական աջակցություն կտրվի 23 անհայտ կորածի ընտանիքի

Կառավարությունն ընդունել է որոշում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին:

 

Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

 

Որոշմամբ աջակցության վճարման ժամկետը ևս երկու ամսով կերկարացվի, որի արդյունքում աջակցություն կտրամադրվի 23 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները