Հետևեք մեզ։

Նեթանյահուի կառավարությունը չի լսել ոչ մեկի ձայնը, միջազգային հանրության խնդրանքը, որ ներխուժում չլինի Լիբանան, հաշվի չառնվեց խնդրանքը՝ չմտնել Գազայի քաղաքներ. Բորել

19:00, 03 հոկտեմբեր 2024
Նեթանյահուի կառավարությունը չի լսել ոչ մեկի ձայնը,  միջազգային հանրության խնդրանքը, որ ներխուժում չլինի Լիբանան, հաշվի չառնվեց խնդրանքը՝ չմտնել Գազայի քաղաքներ. Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է համայնքում մերձավորարևելյան հակամարտության հարցում միասնության բացակայության մասին:

 

«Կան երկրներ, որոնք հասկանալի պատմական պատճառներով պատրաստ են Իսրայելին տրամադրելու ոչ միայն զենք, այլ նաև ամենաթողություն նրա պաշտպանական կամ հարձակողական գործողություններում», - նշել է նա:

 

Միևնույն ժամանակ Ժոզեպ Բորելը նախազգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության հետագա սրումը կարող է հանգեցնել նավթի գների բարձրացման։

 

«Բոլորը գիտեն, որ անհրաժեշտ է փորձել խուսափել հետագա էսկալացումից…. Իրանի կողմից լուրջ հարձակում է եղել Իսրայելի դեմ, և մենք չգիտենք դրա հետևանքները, և կարելի է ակնկալել, որ Իսրայելը կպատասխանի», - ասել է Բորելը։ 

 

«Նեթանյահուի կառավարությունը չի լսել ոչ մեկի ձայնը, - ասել է դիվանագետը:- Միջազգային հանրության խնդրանքը, որ ներխուժում չլինի Լիբանան, հաշվի չառնվեց, ինչպես որ խնդրանքը՝ չմտնել Գազայի քաղաքներ»։