Հետևեք մեզ։

Ռուբեն Վարդանյանի փաստաբանները զրպարտության համար հայց են ներկայացրել Բաքվի դատարան

19:10, 03 հոկտեմբեր 2024
Ռուբեն Վարդանյանի փաստաբանները զրպարտության համար հայց են ներկայացրել Բաքվի դատարան

Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել Բաքվի դատարան, այդ թվում՝ ադրբեջանական թերթերից մեկի դեմ, ասելով, որ նա խոշտանգումների է ենթարկվել և զրկվել է արագ դատաքննության իրավունքից։ Այդ մասին տեղեկացրել է Reuters-ը։

 

NEWS.am-ը  կապ է հաստատել փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ, նա որոշ մանրամասներ է հայտնել.

 

«Տեղեկությունները ճիշտ են։ Ավելի քան մեկ տարի Ադրբեջանում կալանքի տակ գտնվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի տեղացի փաստաբանը Բաքվի դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ադրբեջանական ռուսալեզու «Бакинский рабочий» թերթի՝ հրապարակումների համար, որոնք վարկաբեկում են Ռուբեն Վարդանյանի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը։ Սա միակ լրատվամիջոցն է, որի տպագիր տարբերակը հասանելի է Բաքվի բանտում գտնվող բանտարկյալներին։ Այս հրապարակման բազմաթիվ հրապարակումներում Վարդանյանին վերագրվում են շինծու մեղադրանքներ»։

 

Առանձին հայցով մեղադրանք է առաջադրվել ադրբեջանական «Բաքվի աշխատավոր» ռուսալեզու թերթին, որը զրպարտություն է տարածել Ռուբեն Վարդանյանի հասցեին։