Հետևեք մեզ։

Եկել եմ, որպեսզի այս անհանգիստ ժամանակահատվածում փորձեմ իմ ջանքերը ներդնել և կարգավորել հայ-ռուսական հարաբերությունները. Գուրգեն Արսենյան

20:18, 03 հոկտեմբեր 2024
Եկել եմ, որպեսզի այս անհանգիստ ժամանակահատվածում փորձեմ իմ ջանքերը ներդնել և կարգավորել հայ-ռուսական հարաբերությունները. Գուրգեն Արսենյան
ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Այս մասին նա ասել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի հետ հանդիպմանը:
 
 
«Եկել եմ, որպեսզի այս անհանգիստ ժամանակահատվածում փորձեմ իմ ջանքերը ներդնել և կարգավորել հայ-ռուսական հարաբերությունները, բերել այն վիճակին, որը մեզ համար բավարար կլինի», - ասել է Արսենյանը։
 
 
Նա նշել է, որ Հայաստանը երկիր է, որն ունի դաշնակից, որի հետ կա դաշնակցային պայմանագիր և որը Ռուսաստանի հետ գտնվում է տնտեսական միության մեջ։