Հետևեք մեզ։

Դիանա Գասպարյանը դատի է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. Hetq.am

20:47, 03 հոկտեմբեր 2024
Դիանա Գասպարյանը դատի է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. Hetq.am

Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը դիմել է Վարչական դատարան՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը՝ վարչական տույժ կիրառելու մասին, անվավեր ճանաչելու պահանջով։

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2024թ․ հուլիսի 15-ին Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանին ենթարկել է վարչական պատասխանատվության 300 հազ․ դրամի չափով՝ շահերի բախմանն առնչվող գործողություններ կատարելու համար։

 

Դատարանում Դիանա Գասպարյանի շահերը պաշտպանում է Էդվարդ Ափոյանը։ Նա փաստաբան է, միևնույն ժամանակ Վաղարշապատ համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել է ավագանու անդամ, այսինքն՝ Դիանա Գասպարյանի հետ ունի քաղաքական կապեր:

 

Ինչ վերաբերում է Դ. Գասպարյանի կողմից դատարանում վիճարկվող որոշմանը, ապա վարչական պատասխանատվության հիմք է հանդիսացել «Հետքի»՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել» վերնագրով հոդվածը։

Վերլուծական