Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին La Repubblica-ի հետ հարցազրույցում ասել է, որ «Հեզբոլլահը» համաձայնել է հրադադարից հետո լիբանանյան բանակն ուղարկել երկրի հարավ։
«Լիբանանյան կառավարությունը պատրաստ է բանակ ուղարկել հարավ՝ հրադադարից հետո՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի համաձայն: «Հեզբոլլահը» համաձայն է, և միջազգային հանրությունը կօգնի մեզ»,- ասել է նա՝ մատնանշելով, որ դա այլընտրանք է արյունալի պատերազմին:
Նաջիբ Միքաթիի կարծիքով՝ դա թույլ կտա իսրայելցիներին վերադարձնել իրենց տները և ապահովել նրանց անվտանգությունը։
Լիբանանի վարչապետը նաև հայտարարել է, որ երկրում կայունություն ապահովելու համար անհրաժեշտ է ընտրել նախագահ, որը կներկայացնի բոլոր կողմերի և լիբանանյան հասարակության ներկայացուցիչների շահերը։