Հետևեք մեզ։

«Արցախցիները ՀՀ քաղաքացի են, իրավական հիմքերը կան՝ սկսած 1989թ․ որոշումից»․ արցախցիների քաղաքացիության հարցով դատավարություն՝ Վարչական դատարանում

21:17, 03 հոկտեմբեր 2024
«Արցախցիները ՀՀ քաղաքացի են, իրավական հիմքերը կան՝ սկսած 1989թ․ որոշումից»․ արցախցիների քաղաքացիության հարցով դատավարություն՝ Վարչական դատարանում

Արցախից բռնի տեղահանված Մերի Ղարայանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով, որպեսզի առ ոչինչ ճանաչվի Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության որոշումը՝ իրեն ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի կարգավիճակ չտրամադրելու մասին։ Վարչական դատարանում այսօր տեղի ունեցավ այս գործով հերթական նիստը։ Այս մասին հայտնում է Aravot.am-ը։

 

Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը բռնի տեղահանված Մերի Ղարայանին ժամանակավոր պաշտպանություն չի տրամադրել՝ հիմնավորելով, որ ավելի վաղ նա ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Հետեւաբար, ՀՀ քաղաքացի համարվող մարդուն ՀՀ կառավարությունը չի կարող փախստականի կարգավիճակ տալ։ Մերին ասում է, որ ծնվել է Գորիսում, այնուհետեւ ամուսնացել ու մեկնել է Արցախ բնակության, ստացել է 070 կոդով անձնագիր, ինչպես բոլոր արցախցիները, ինչո՞ւ են իր նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Վերլուծական