Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տալիս Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքը՝ գնված 23 միլիոն եվրոյով։
«Պարզվում է, սա Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ՛Էստենի կեցավայրն է եղել: Մենք ձեռք ենք բերել 23 մլն եվրոյով և սա հիմա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է»,–ասել է նա։