Երևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը՝ մասնակցելու է ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, այլ պաշտոնյաներ։