Հետևեք մեզ։

Հակառակորդը պետք է հիշի, որ Իրանին հնարավոր չէ հաղթել. ԻՀՊԿ հրամանատար

22:19, 03 հոկտեմբեր 2024
Հակառակորդը պետք է հիշի, որ Իրանին հնարավոր չէ հաղթել. ԻՀՊԿ հրամանատար

«Թեհրանը Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացման մի քանի տարբերակներ է դիտարկում, որոնցից մեկը  դիմադրության ուժերին Իսրայելի դեմ պայքարում օգնելու նպատակով  Լիբանան և Գոլանի բարձունքներ  զորք ուղարկելն է», -հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարներից Մոհսեն Ռաֆիգդուստը։

«Բոլոր տարբերակները, նույնիսկ Իսրայելի դեմ պայքարելու համար Իրանից զորք ուղարկելը, դիտարկվում են մեր երկրի զինված ուժերի կողմից։ Մենք հնարավորություն ունենք զորք ուղարկել Լիբանան և Գոլան»,- ասել է ԻՀՊԿ հրամանատարը։

Մոհսեն Ռաֆիգդուստը հավելել է, որ Իրանը հասել է պաշտպանության ոլորտում լիակատար ինքնաբավության մակարդակի՝ արտադրելով սեփական ռազմական տեխնիկա՝ օդում, ցամաքում և ծովում գործողությունների համար։

«Թշնամին պետք է հիշի, որ Իրանին հնարավոր չէ հաղթել»,- ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարը։