Հետևեք մեզ։

Մերձավոր Արևելքում անվտանգություն  չի կարող ապահովվել՝ առանց արդարության հիմքով խաղաղության հաստատման՝ 1967 թվականի սահմաններով անկախ Պաղեստինյան պետության ստեղծմամբ. Կատարի էմիր

22:31, 03 հոկտեմբեր 2024
Մերձավոր Արևելքում անվտանգություն  չի կարող ապահովվել՝ առանց արդարության հիմքով խաղաղության հաստատման՝ 1967 թվականի սահմաններով անկախ Պաղեստինյան պետության ստեղծմամբ. Կատարի էմիր

Պաղեստինյան խնդրի արդարացի լուծումը Մերձավոր Արևելքում անվտանգության հաստատման բանալին է, առանց դրա անհնար է, հայտարարել է Կատարի էմիր Թամիմ Բին Համադ Ալ Թանին՝ «Ասիական համագործակցության երկխոսության» գագաթնաժողովի բացման արարողությանը։

 

«Մերձավոր Արևելքում անվտանգություն  չի կարող ապահովվել՝ առանց արդարության հիմքով խաղաղության հաստատման՝ 1967 թվականի սահմաններով անկախ Պաղեստինյան պետության ստեղծմամբ»,- ասել է Կատարի էմիրը։

 

Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Իսրայելը անպատիժ է մնում։

 

«Մենք նախկինում զգուշացրել ենք Իսրայելին պաղեստինցիների դեմ կատարած հանցագործությունների համար պատասխանատվության չենթարկելու հետևանքների մասին: Իսրայելը, օգտվելով աշխարհի երկրների վճռականության պակասից, փորձում է շարունակել իր ծրագրերն առաջ տանել»,- հավելել է Թամիմ Բին Համադ Ալ Թանին՝ վստահեցնելով նաև՝ Կատարի Պետությունը կշարունակի աջակցել Պաղեստինի ժողովրդին՝ իր օրինական իրավունքներն իրացնելու հարցում։