Հետևեք մեզ։

Ռուսաստանը մինչև նոյեմբերի 3-ը սահմանափակումներ է մտցրել դեպի Իսրայել, Իրան և Իրաք թռիչքների համար

22:45, 03 հոկտեմբեր 2024
Ռուսաստանը մինչև նոյեմբերի 3-ը սահմանափակումներ է մտցրել դեպի Իսրայել, Իրան և Իրաք թռիչքների համար

Ռոսավիացիայից հայտնել են, որ Ռուսաստանից դեպի Իսրայել, Իրան և Իրաք թռիչքների սահմանափակումները կգործեն մինչև նոյեմբերի 3-ը, գրում է «Коммерсантъ»-ը։

 

Սահմանափակումներ են մտցվել նաև այդ երկրների օդային տարածքով թռիչքների համար։ Հոկտեմբերի 2-ին Ռոսավիացիան ավիաընկերություններին խորհուրդ է տվել թռիչքներ կատարել դեպի այդ երկրներ կամ իրենց տարածքով հոկտեմբերի 3-ին որոշակի ժամանակահատվածում՝ Մոսկվայի ժամանակով 9:00-19:00-ն: