Շրջափակված Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում մոտ հարյուր պաղեստինցի է զոհվել իսրայելական զորքերի հրթիռակոծությունների և օդային հարձակումների ժամանակ․ գրում է ТАСС-ը՝ հղում տալով Գազայի առողջապահության նախարարությանը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհվել է 99 մարդ, վիրավորվել՝ 169-ը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի ռազմական գործողության սկզբից մինչ օրս Գազայում սպանվել է 41 788 մարդ, վիրավորվել՝ 96 794 մարդ։