Հունգարիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունն Ադրբեջան է այցելել երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև կնքված 2024թ. երկկողմ համագործակցության պլանի համաձայն: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
«Հունգարական պատվիրակությանը ներկայացվել է նաև հատուկ գործողությունների խմբի մարտավարական գործունեությունը, ինչպես նաև ստորաբաժանումների կողմից օգտագործվող սպառազինությունը, զինամթերքը և մարտական տեխնիկան:
Հանդիպման նպատակն էր մտքեր փոխանակել համագործակցության հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել փոխգործակցության զարգացմանն ուղղված առաջարկներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։