Հետևեք մեզ։

«Հայաստանը պետք է պատժի բոլոր պատերազմական հանցագործներին, դա ցույց կտա իր հավատարմությունը հաշտեցմանը». Հաջիև

00:20, 04 հոկտեմբեր 2024
«Հայաստանը պետք է պատժի բոլոր պատերազմական հանցագործներին, դա ցույց կտա իր հավատարմությունը հաշտեցմանը». Հաջիև

«Հայաստանը պետք է ընդունի պետական ​​պատասխանատվությունը բոլոր հանցագործությունների համար և համապատասխանաբար հետաքննի և պատժի բոլոր պատերազմական հանցագործներին»։ X սոցցանցի իր էջում այս մասին գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

 

«Ավելի քան 4000 ադրբեջանցիներ Հայաստանի կողմից խոշտանգվել և սպանվել են և թաղվել զանգվածային գերեզմաններում։ Մինչ օրս Հայաստանը չի պատժել այս հանցագործությունների համար ոչ մի պատասխանատուի։ Ընդհակառակը, նրանք արժանացել են գովասանքի ու պարգևատրման։ Հայաստանը պետք է ընդունի պետական ​​պատասխանատվությունը այս բոլոր հանցագործությունների համար, ցույց տա հաշտեցմանը իր իսկական հավատարմությունը և հետաքննի և պատժի բոլոր պատերազմական հանցագործներին»,- գրել է Հիքմեթ Հաջիևը։

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ այս նույն թեմայի մասին խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Վերլուծական