Հետևեք մեզ։

Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ միակողմանի զսպվածություն չի ցուցաբերի

22:30, 03 հոկտեմբեր 2024
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ միակողմանի զսպվածություն չի ցուցաբերի

Իրանը Կատարի միջոցով ուղերձ է հղել ԱՄՆ-ին՝ ասելով, որ չի ձգտում տարածաշրջանային պատերազմի, սակայն միակողմանի ինքնազսպման փուլն ավարտվել է և իսրայելական ցանկացած հարձակում կարժանանա պատասխանի՝ ընդհուպ մինչև իսրայելական ենթակառուցվածքների թիրախավորում:

Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։

 

Ավելի վաղ Իսրայելը և ԱՄՆ-ն խոստացել են պատասխանել Թեհրանի հարձակմանը՝ Իսրայելի վրա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները