Հետևեք մեզ։

ՍԴ-ն որոշում է կայացրել Արտակ Զեյնալյանի դիմումի հիման վրա

11:11, 04 հոկտեմբեր 2024
ՍԴ-ն որոշում է կայացրել Արտակ Զեյնալյանի դիմումի հիման վրա

Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել Արտակ Զեյնալյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածի (Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները) 8-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով։

 

Սահմանադրական դատարանը հայտնում է, որ պետք է գործեն անհրաժեշտ կազմակերպական այնպիսի կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնք կապահովեն անձի նկատմամբ իրականությանը չհամապատասխանող և նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալների (statement օf fact) ներկայացման պայմաններում (անկախ դրանք ներկայացրած սուբյեկտի) դրանք հրապարակայնորեն հերքելու և (կամ) դրանց վերաբերյալ իր պատասխանը հրապարակելու և (կամ) դրանք հեռացնելուն պարտավորեցնելու հնարավորությունը, քանզի նման հնարավորության բացակայությունը հակասում է Սահմանադրության 31 և 75-րդ հոդվածներին։ 

 

Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ։

Վերլուծական