ՆԱՏՕ-ն փորձում է «խաղաղապահների» անվան տակ իր զորակազմը մտցնել Հարավային Կովկաս։ Այս մասին Աստանայում ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 55-րդ նիստում ասել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։
Նրա խոսքով, Արևմուտքը ցանկանում է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ինչը, ըստ իրեն, Երևանին առավել կախված կդարձնի ՆԱՏՕ-ից Բաքվի հետ հետագա հարաբերություններում։
«Հորդորելով Երևանին դանդաղեցնել Բաքվի հետ բանակցությունները՝ Արևմուտքը փորձում է առաջնորդել հայ-ադրբեջանական կարգավորումը և իր «խաղաղապահ» կոնտինգենտը տեղակայել տարածաշրջանում՝ դե յուրե ՄԱԿ-ի և դե ֆակտո ՆԱՏՕ-ի հովանու ներքո։ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի բլոկի ամրապնդումը, բնականաբար, չի նպաստի տարածաշրջանի կայունությանը»,- ասել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը։